Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում այսօր ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Ստուգատեսում 8 քաշային կարգերում հանդես եկան Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի, ովքեր ազատված էին առաջնությանը մասնակցելու պարտավորությունից: Մրցաշարը բաց թողեց նաեւ 66 կգ քաշային կարգում Հայաստանի 2014 չեմպիոն Միհրան Հարությունյանն, ով նախօրեին առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր:
Մրցումային 2-րդ օրը մրցագորգը տրամադրվել էր 66, 75, 85 ու 130 կգ քաշային ըմբիշներին: Ըստ քաշային կարգերի մրցանակակիրներ դարձան հետևյալ ըմբիշները:
66 կգ՝
1.Արամ Ջուլֆալակյան
2.Գոռ Սիրեկանյան
3.Սուրեն Հասրաթյան
3.Ավետիք Գրիգորյան
75 կգ՝
1.Կարապետ Չալյան
2.Ռուբեն Ղարիբյան
3.Ասատուր Արշակյան
3.Հենրիկ Համբարձումյան
85 կգ՝
1.Արթուր Շահինյան
2.Մաքսիմ Մանուկյան
3.Արգիշտի Աբգարյան
3.Վաղարշակ Մինասյան
130 կգ՝
1.Էդգար Խաչատրյան
2.Վաչիկ Եղիազարյան
3.Վանիկ Բալյան
3.Գարեգին Կիրակոսյան
Առաջնության արդյունքներով ձևավորվեց մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի կազմն, որը կսկսի նախապատրաստվել մրցաշրջանի միջազգային կարևորագույն ստուգատեսերին, այդ թվում նախաօլիմպխիական աշխարհի առաջնությանը: