Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին նոր կոալիցիայի մասին խոսք անգամ չկա, և ներկայիս կոալիցիայի շրջանակներում աշխատանքները բավականին հաջող ընթացել են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այս պահին երբևիցե խոսք չկա նոր կոալիցիաների կազմավորման մասին, իսկ կոալիցիաները կազմակերպվում են ըստ քաղաքական իրավիճակների»,- ասաց նա, ապա հավելեց. «ՀՅԴ-ի հետ մենք բավականին երկար աշխատել ենք, ընդ որում` նաև սահմանադրական բարեփոխումների ու դրա հետ կապված օրենքների փոփոխությունների հետ, և մինչև այսօր մեր աշխատանքները բավականին հաջող են ընթացել»:
Սահակյանն անդրադարձավ նաև կառավարության մեկ տարվա գործունեությանը և նշեց, որ բավականին առաջընթաց կա: «Կառավարությունը հրապարակել է հաշվետվություն, որում կան և' ներդրումային ծրագրեր, և' ընդհանուր կատարողականը: Կարծում եմ` մեկ տարվա ընթացքում բավականին մեծ առաջընթաց է տեղի ունեցել»,- ասաց նա:
Սահակյանի կարծիքով` սակայն ազգաբնակչությունը միանգամից չի զգա դրական փոփոխությունները: «Միանգամից էդպես ազգաբնակչության վրա, ընդհանուր առմամբ, հնարավոր չէ, որպեսզի գործի, որովհետև այդ տնտեսական աճը նոր թիվ է և իր հետագա գործունեության ընթացքում աստիճանաբար կգործի նաև ազգաբնակչության համար»,- ասաց նա:
Իսկ թե որքա՞ն ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի բնակչությունը դրական փոփոխությունները զգա, պատգամավորն ասաց. «Նայած, թե ինչպես կկատարենք մեր աշխատանքները, նայած` ինչ քաղաքական պայմաններ կունենանք մեր երկրում, նայած` ինչ օգնություններ կունենանք: Եթե այսպես հանգիստ գնա, ինչպես այս մեկ տարում, կարծում եմ` շատ շուտ»:
Ինչ վերաբերում է 2018 թվականին վարչապետի փոփոխությանը, ըստ Սահակյանի, դրա մասին խոսելը դեռ վաղ է: «Շատ շուտ հարց է: Միշտ մտածեք, որ միայն վարչապետի կամ ընդհանուր համակարգը փոփոխության շնորհիվ չէ, որ միայն առաջընթաց կա: Քաղաքական թիմը ինքը Հանրապետականն է, և մենք կարծում ենք, որ առաջընթացներ կունենանք»,- ասաց նա: