Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` երեկ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ընդդիմադիր ուժերի նախաձեռնած հանրահավաքին:
Հարցին, թե ի՞նչ տպավորություն է ստացել այդ հանրահավաքից, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ դրա մեջ բոլորս մաս ունենք, և այդ ամենը շատ սովորական պետք է դիտվի: Կարողացել ենք հասնել նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտման ձև էլ ունենան, ազատորեն կարող են ներկայացնել հասարակությանը»:
Իսկ թե ի՞նչ կարծիք ունի այդ ուժերի կողմից անժամկետ նստացույց հայտարարելու մասին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այն, ինչ օրենքի շրջանակներում է, շատ բնութագրական է, շատ բնական է, ընդ որում` այս սահմանադրական փոփոխությունները հենց միտված են նրան, որ ամրապնդվեն հենց այդ գործընթացները, որ ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակություն դառնա մասնակից կառավարման պրոցեսին»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա արարքը` ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաներում, կարելի է ծննդյան տոնի առթիվ նվիրել, նահատակների հիշատակին դնել, իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ մոտեցումը, որն ավելի գնահատելի է աշխարհում, դա հիմնականում երկրների նախագահները, խորհրդարանի նախագահները կամ վարչապետերն են դնում, որը ավելի մեծ բովանդակություն է ստանում»: