|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Փետրվարի 2-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք բանջար հավաքելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկաության Գուգարքի բաժնի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 01.23-ին որոնողական աշխատանքները ավարտվել են, քաղաքացին չի հայտնաբերվել: