|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։ Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև:
Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։ Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։