|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս` սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկարարներ մեկնել են որոնողական աշխատանքների: Այս պահի դրությամբ դրանք շարունակվում էին: