| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը անց վիճակը կրկին վատացել է եւ նրան կրկին տեղափոխել են Նաիրի ԲԿ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Բժիշկները զգուշացրել էին, որ հնարավոր է վիճակը վատանա: Այդպես էլ եղավ, փաստորեն տնային պայմաններում մարդը չի կարող ապաքինվել»,- նշեց Մկրտչյանը։
Գրիգորյանը ներկայում գտնվում է հիվանդասենյակում է, միացված են վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: