|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել է: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: