Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ 3 հանդիպում:
Առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ»-ի դարպասը: Խաշմանյանի թիմի կազմում աչքի ընկան Էբեր Արաուժոն 24’ և Արամ Հովսեփյանը 31’:
«Բանանց»-ը սեփական հարկ տակ 5:1 հաշվով հաղթեց «Ուլիս»-ին:
«Բանանց»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լայերսիո Գոմեսը 10’, 67’, 90’+1: Մեկական գոլ էլ հեղինակեցինն Վահագն Այվազյանն65’ ու Բոյան Միխայլովիչը 73’: «Ուլիս»-ի կազմում միակ գոլը հեղինակեց Գառնիկ Մովսեսյանը:
Մյուս խաղում «Արարատ»-ն ու «Գանձասար-Կապան»-ը 2-ական գնդակ փոխանակեցին:
Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Դավիթ Հովսեփյանն 26’ ու Մոյսես Օրոզկոն 90’+4: Կապանցիների կազմում գոլի հեղինակ դարձան Նարեկ Բեգլարյանն 21’ ու Գոգիտա Գոգատիշվիլին 55’:
Այսօր տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Միկա»-ի հետ: