|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Բողոքող առևտրականները նախագահի նստավայրից երթով շարժվում են դեպի կառավարության շենք: Հաջորդ ցույցը տեղի է ունենալու վաղը` ժամը 11.00-ին, ցուցարարները սպասելու են կառավարության պատասխանին:
Միաժամանակ, ցույցի մասնակիցներին առաջարկվել է վաղը ներկայացնել նաև դիմում, համաձայն որի` իրենք փետրվարի 1-ից 10 օրով դադարեցնելու են իրենց գործունեությունը` մինչև կառավարությունը հաշվի չնստի իրենց հետ: Դիմումը, անհատ ձեռներեցի վկայականի հետ մեկտեղ, առևտրականները հանձնելու են կառավարությանը: Սակայն այս առաջարկը ծափողջյուններով չի ընդունվել: