Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտից Երևանի մի շարք տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է: Բանն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պարագայում վերջիններս իրենց հերթին չեն կարող փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Նոր օրենքով թղթաբանությունն է ավելանալու:
Տոնավաճառների առևտրականները խիստ զայրացած են: «Որտեղ թողնենք, գնանք մեր էս տարիքին: Բոլորը վարկերի տակ են, հո ռեզին չենք, կտրվել ենք, էլ տեղ չունենք ձգելու: Ամբողջ ապրանքը պետք է հաստատագրվի, ամբողջը` թուղթ և գրականություն: Ասեք` հաստատուն ինչքա՞ն պետք է վճարենք, և մենք կվճարենք, բայց թողեք ազատ, որ աշխատենք: Մարդ ենք, մենք չենք հրաժարվում, մենք երեք անգամ ավել կմուծենք, բայց ազատ թողեք մարդկանց»,- ասում էին տոնավաճառների աշխատակիցները:
«Մեզ վարչապետը ասեց, որ սլացիկ դաշտ է ստեղծելու փոքր և միջին բիզնեսի համար, սլացիկ դաշտը սա է՞, որ կաշկանդված պետք է աշխատենք: Հիմա ինչքա՞ն ենք մուծում, դրանից ավել կմուծենք, ավել երկու-երեք անգամ կմուծենք, թողեք մեզ ազատ աշխատենք, ոչ թե մեզ գցել եք կլետկայի մեջ: Պետք է հատ-հատ ամբողջ ապրանքը գրի առնենք, բայց չէ՞ որ լինում են ապրանքներ, որ դեֆեկտ են ունենում, և տանում վերադարձնում ենք, կամ, ասենք, մարդիկ նիսյայով են ապրանք վերցնում, հետո երբ գումար են ունենում, բերում վճարում են: Վարկի տակ գտնվում են թե' առևտրականները, թե' գնորդները, և ապրանքի մեծ մասը նիսյայով են վերցնում, մեկը մյուսին պարտք են, առևտուրը շատ թույլ է, մարդիկ չեն կարողանում նիսյայի պարտքը վերադարձնեն ու դառնում են թշնամիներ:
Մենք սիրում ենք մեր երկիրը, բայց դուք էլ հարգելի կառավարություն, մեզ հարգեք: Հաշվապահին վճարում ենք, տեղի փողը վճարում ենք...
Հզոր Ռուսաստանում հաշվիչ դրամարկղերը հանել են գործածությունից, մեզ մոտ էլ թող հանեն: Հնարավոր չի այդքան ապրանքը գրանցել, անհնար է էդքան նասկիները հատ-հատ գրանցել մեկի համար, որին ուղարկել են, որ քեզ տուգանի: Էսքան մարդիկ հաշվապահ չեն, էսքան ժողովրդին ուզում եք հաշվապահ դարձնե՞լ»,- բողոքում էր մեկ այլ աշխատակից: