կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 14:51
Սպորտ

Նոր համալրումներ ` «Ուլիս»-ում

Նոր համալրումներ ` «Ուլիս»-ում

«Ուլիսը» Անթալիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը և նախևառաջ նախապատրաստվում առաջիկա ստուգողական հանդիպումներին: Թիմի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, որ «Ուլիսը»  պայմանագիր է ստորագրել երեք նոր ֆուտբոլիստների հետ:


Հայաստանի առաջնության առաջատարի կազմում հանդես գալու հնարավորություն են ստացել պաշտպան Իրակլի Չեժիան, կիսապաշտպան Նիկա Պիլիևը և հարձակվող Իրակլի Գոպերիձեն: Մոտ օրերս պայմանագիր կստորագրվի նաև պաշտպան Լևան Ջարկավայի հետ:

                     

Վալերի Հովհաննիսյանը խոսել է նաև  թիմի առաջիկա պլանների ու նոր փոփոխություների  մասին:

 

-Վերջերս անընդհատ նշվում էր, որ «Ուլիսը» նոր գլխավոր մարզիչ է ունենալու: Արդեն ընտրություն կատարե՞լ եք:

-Առայժ ընտրում ենք: Այդ առումով դեռևս փոփոխություն չկա: Թիմի գլխավոր մարզիչը Գագիկ Սիմոնյանն է և նա էլ անցկացնում է մարզումները: Մենք կարելի է ասել, որ թիմ ենք կառուցում և ամեն ինչ համոզված եմ լավ է լինելու: Ավելացնեմ, որ ես զրուցել եմ թիմի բաժնետերերի հետ: Ընդ որում մինչև հիմա ես բաժնետերերին չեմ ներկայացրել: Մեզ շատ է օգնում Ալեքսեյ Ռիբինը, ով Մոսկվայում բիզնեսմեն է և թիմի ծանր պահերին միշտ մեր կողքին է: Մենք միասին նախագծեր ենք իրականացնում: Բացի այդ` մենք ունենք բարեկամներ Նովոսիբիրսկում: "Holydey classic" ընկերությունների խումբը: Այս դեպքում էլ մեզ մեծ օգնություն է ցուցաբերվում: Ես շնորհակալ եմ Ալեքսեյ Ռիբինից, Նիկոլայ Սկորոխոդովից:

 

- Իսկ ինչ տեղեկություն կա Էդուարդ Կպոդոյի մասին:

-Կպոդոն փասթաթղթերի հետ կապված խնդիրներ ուներ և չկարողացավ միանալ Ղազախստանի թիմին: Ամենայն հավանականությամբ Կպոդոն կմիանա «Ուլիսին»: