Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռիո դե Ժանեյրոյում 2016-ին անցկացվելիք ամառային oլիմպիական խաղերի որոշ մարզաձևերում հնարավոր է ավելանան մասնակիցներ և ավելանան նոր մարզաձևեր: Այս մասին ասել է ՄՕԿ մարզական տնօրեն Քրիստոֆ Դյուբին:
Լող մարզաձևում կավելանան կանաց և տղամարդկանց 50 մ բրաս, բատերֆլայ, թիկնալող, տղամարդկանց 800 մ ազատ և կանանց 1500 մ ազատ լողաոճերը:
Բաց ջրում 10 կմ լողում կավելանա մասնակիցների թիվը: Կավելանա նաև ջրացատկորդների, գեղալողի, կանանց ջրագնդակի թիմերի մասնակիցների թիվը (8-ի փոխարեն` 12 թիմ): Երկուական բրոնզե մեդակ կշնորհվի բասկետբոլ , ֆրիսթայլ , ինչպես նաև կին և տղամարդ մարզիկներով համալրված նետաձգության և տրիաթլոնի խառը թիմերի մրցաշարերում:
Վերջնական որոշումը կկայացվի օգոստոսի 9-ին Մոսկվայում կայանալիք` ՄՕԿ-ի գործկոմի նիստում: