|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Արարատ»-ն ավարտեց այս տարվա առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը Սոչիում և վերադարձավ Երևան:
Ինչպես հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել են դարպասապահ Կարեն Իսրայելյանը, պաշտպաններ Ալեքսանդր Վոլչկովը, Նագի Բուրասը, Րաֆֆի Կայան, Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, կիսապաշտպաններ Ամիրի Շոեիբը, Սաման Աղազամանին և Վիկտոր Գարզան, որոնց հետ արդեն պայմանագրեր են ստորագրվել:
Ավելի վաղ «Արարատ»-ի խաղացողներ էին դարձել դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպաններ Վահե Մարտիրոսյանը և Գորիկ Խաչատրյանը, ինչպես նաև` կիսապապաշտպան Կարլո Չուեկան: Սպասվում է, որ մոտ օրերս պայմանագիր կստորագրվի նաև կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանի հետ:
Ակումբը հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Եվգենի Մորոզից, երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը պաշտպան Ջամել Ուոլեսի հետ: Միևնույն ժամանակ, մոտ օրերս թիմին կմիանա 18-ամյա կամերունցի հարձակվող Ումարու Կաինան, ով հանդիսանում է հայտնի Aspire Academy-ի սան:
Սպասվում է, որ «Արարատի» երկրորդ արտագնա ուսումնամարզական հավաքը նույնպես կանցկացվի Սոչիում` փետրվարի 8-ից 20-ը: Նախատեսված են երեք ընկերական հանդիպումներ, իսկ հավանական մրցակիցների թվում են «Սոչին», «Խիմիկը», «Ենիսեյը» և Տուլայի «Արսենալի» երկրորդ թիմը: