կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 12:33
Սպորտ

Ադրբեջանական հավաքականում խաղացած ֆուտբոլիստն այլևս «Ուլիս»-ում չէ

Ադրբեջանական հավաքականում խաղացած ֆուտբոլիստն այլևս  «Ուլիս»-ում չէ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ուլիս»-ի կազմում փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ, այդ թվում` պաշտպան Շամիլ Կուրբանովը: Ազգությամբ դաղստանցի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը, ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ, ժամանել էր Անթալիա` թիմի կազմում փորձարկվելու համար:

 

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո Կուրբանովը հեռացել է «Ուլիս»-ից,և  ակումբը դաղստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու միտք էլ չի ունեցել: Պարզվել է, որ Կուրբանովը ժամանակին հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան հավաքականում: 


«Ուլիս» ՖԱ մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Ուլիսը» Անթալիայում շատ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում ու ֆուտբոլիստներին փորձարկելով նախ և առաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստ մեր թիմի կազմում բնականաբար հանդես գալ չի կարող հասկանալի պատճառներով»: 


«Ուլիս»-ի գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը ակումբի  մամլո ծառայության հետ հարցազրույցում ասել էՄենք Կուրբանովին գիտենք որպես դաղստանցի ֆուտբոլիստ, և նա Ռուսաստանի Դաշնության անձնագրով է ներկայացել մեզՓորձաշրջանից հետո նա արդեն «Ուլիս»-ում չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»: