|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երկշաբաթյա հանգստից հետո վաղը՝ հունիսի 2-ից «Շիրակ»-ը կվերսկսի մարզումները Գյումրիում: Առաջիկա օրերին «Շիրակ»-ում կլինեն մի շարք համալրումներ:
Այսօր արդեն գյումրեցներին է միացել 18-ամյա ֆուտբոլիստ Անդրեյ Գամալյանը, որը փորձաշրջան կանցնի գյումրեցիների կազմում: Գամալյանը համարվում է «Կրասնոդար»-ի սան: Նա 12 տարեկանից հանդես է գալիս այդ ակումբում: Բացի երիտասարդական թիմում խաղալուց, ֆուտբոլիստը մի քանի հանդիպում անցկացրել է նաև «Կրասնոդար»-ի առաջին թիմի հետ: Թիմի նոր պաշտպանը խաղում է ինչպես աջ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: