|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Գանձասար» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է , որ թիմի հետ մեկ տարով պայմանագրեր են ստորագրել ուկրաինացի կիսապաշտպաններ Մարատ Դաուդովը և Բորիս Օռլովսկին, ինչպես նաև պաշտպաններ Անտոն Մոնախովը և Ալեքսեյ Պինչուկը։ Մեկ տարով «Գանձասար»-ի պատիվը կպաշտպանի նաև ռուս հարձակվող Ալեքսանդր Գոլուբևը։ Երկարաձգվել են պայմանագրերը Արտակ Գրիգորյանի, Սամվել Մելքոնյանի, Դեյան Վուկոմանովիչի հետ։ Կապանյան թիմի հետ մեկ տարով պայմանագիր է ստորագրել դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։