կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-27 12:28
Հասարակություն

Չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին. Սեյրան Օհանյան

Չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին. Սեյրան Օհանյան

Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեցին, թե արդյո՞ք սահմանին ստեղծված վիճակը չի հասել վտանգավոր եզրագծին, և արդյոք՞ չի հասունացել ժամանակը` պաշտոնապես դիմելու ՀԱՊԿ-ին` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար:


Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ձևավորվել է համապատասխան աշխատանքային ալգորիթմ, և դրա շրջանակներում նախ` ՀԱՊԿ-ին դիմելու հարցը պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև` Անվտանգության խորհրդում, ապա Անվտանգության խորհուրդը պետք է խորհուրդ տա պաշտպանության նախարարությանը` դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին:


«Կարծում եմ` վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքը ապացուցել է, որ Հայկական բանակն անընդհատ հզորացող ու զարգացող զինուժ է, և չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դեպքում ո՞րն է հայկական բանակի դերը, առաքելությունը, եթե այդ փոքր խնդիրների դեպքում չի կարողանալու չեզոքացնել վտանգը: Մենք մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»,- ասաց նախարարը: