Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, երբ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, պատերազմի ժամանակ հրահանգներ է տվել գեներալներին:
Ինքը, լինելով պաշտպանության նախարարի կին, երբևէ եղե՞լ է հրամանատարական շտաբում կամ բունկերում՝ հարցին, Ս․ Օհանյանի կինը պատասխանեց՝ ես ինձ իրավունք չեմ վերապահում Աննա Հակոբյանի քայլերը վերլուծելու, քննադատելու կամ գովաբանելու:
«Ես ցանկություն էլ չունեմ, որովհետեւ չեմ տիրապետում առաջնագծին, խրամատավորմանը, քարտեզներին: Այնտեղ իրավունք ունեին լինել մարդիկ, որոնք տիրապետում են այդ ամենին: Ի՞նչ առաքելությամբ էր այդ տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել»,-ասաց Ռուզաննա Խաչատրյանը:
Նա նշեց, որ կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները՝ այդ թվում Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները:
«Նաեւ կողքից, երբ զանգում էինք Ստեփանակերտ, ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, վիրավորված լինելով, զսպել է իր մեջ այդ ցասումը եւ փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել օրենսդրական դաշտում, ինչ-որ կազմակերպչական հարցերում»,-ասաց Օհանյանի կինը:
Ումի՞ց է հրահանգ ստացել Սեյրան Օհանյանը՝ չմասնակցելու ռազմական գործողությունների ղեկավարմանը, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց, որ չէր ուզենա Սեյրան Օհանյանի անունից հայտարարություններ անել, որովհետեւ դա ճիշտ չէ, բայց գիտի, որ կոնկրետ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկեր մտնելու իրավունք չունի:
«Ինքը վիրավորվել է, հետո իր մեջ մարդկային ուժ է գտել, զանգահարել է եւ ասել՝ այնուամենայնիվ, ես մնում եմ: Սեյրան Օհանյանից բազմիցս լսել եմ, որ ասում էր՝ նորմալ է, որ զինվորն ուզում է գեներալ դառնալ, իսկ յուրաքանչյուր իսկական գեներալ իրավունք չունի զինվոր լինել: Ինքը մնացել է որպես զինվոր, մինչեւ վերջին վայրկյանը փորձել է պաշտպանել իր ուժերի սահմաններում: Ոչ ոք իրեն չի հրավիրել գնալ պատերազմ: Ինքը, որպես հասարակ ֆիդայի, մեկնել է: Իր վարորդ՝ հատուկ ծառայությունների մայոր Վահե Սիրունյանը զոհվել է, իր թիկնազորի պետը վիրավորվել է, իր տղան վիրավորվել է»,-ասաց Ռուզան Խաչատրյանը:
Խոսելով Շուշիի անկման մասին՝ Խուզան Խաչատրյանն ասաց՝ այս պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննվելու են։
«Մեր բոլոր պարտությունները, անկումները հետաքննության նյութ են: Բազմիցս Սեյրան Օհանյանի հետ, երբ թույլատրելիության սահմաններում զրույցներ են եղել, գիտեմ, որ անհասկանալի բաներ կան այդտեղ, որոնք պարզվելու են՝ ինչպես է եղել, հրահանգները ում կողմից են եղել»,-ասաց նա:
Ռուզան Խաչատրյանը նշեց, որ ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի համար:
«Կոնկրետ եղավ Շուշիի հատվածում: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 25 հազար զինվորի կյանք է փրկել, այսինքն մենք 25 հազար զինվոր ունեինք, ինչո՞ւ չէինք ինքնակազմակերպվում Ստեփանակերտում եւ պաշտպանվում: Ես իմ կարծիքն եմ ասում: Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի եւ այս թուրքահպատակ իշխանությանը դուրս հրավիրի: Իմ մոտ տպավորություն է, որ Թուրքիան դատավարություն է անում Հայաստանի տարածքում»,-ասաց Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․