Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է ՔՊ-ական Գործարար-պատգամավորի հնչեցրած սպառնալիքի մասին հարցին, տեղեկացրել, որ իրավական գնահատական կտրվի ու հետո եթե իրավական հիմք հանդիսանա, համապատասխան գործընթաց կսկսվի։
«Այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։ Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,-ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, Սուքիասյանը խորհրդարանում հայտարարել էր. «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս։ Շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ-ի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»: