|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Little, Brown and Company-ի կողմից հրատարակվել է Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս» գործողությունը» անգլերեն գիրքը. տեղեկացնում է «Գանձասար»-ը` վկայակոչելով Hachettebookgroup.com կայքին:
Կայքի հաղորդմամբ` 1921-ին հայրենասերներից կազմված մի խումբ որոշում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի վրեժը լուծել: Նրանք իրենց գործողությունը կոչում են վրեժխնդրության հունական աստվածուհու անունով՝ «Նեմեսիս»։ Վրիժառու խմբի անդամները մի քանի տարվա ընթացքում հետապնդում ու ահաբեկում են թուրք նախկին ղեկավարների։
Կայքը գրում է նաև, որ Էրիկ Պողոսյանը իր նոր գրքում ոչ միայն պատմում է հայոց պատմության մեջ Օսմանյան կայսրության դերակատարման մասին, այլ նաև լույս է սփռում 20-րդ դարի մեծագույն ոճիրներից և պատմության քաղաքական փոխհատուցման ամենադաժան արարքներից մեկի վրա` հիմնվելով տարբեր վայրերում տարիներ շարունակ արած իր հետազոտությունների վրա:
«Նեմեսիս»-ը ոչ միայն ընթերցողին մագնիսացնող գիրք է, այլ նաև չարիքի, վրեժի եւ բռնարարքի հետևանքների մասին խորաթափանց քննություն»,- գրում է կայքը։