Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության խմբի փոխնախագահ Օքթայ Վուրալը դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործի շրջանակներում տեղի ունեցած ժողովի ընթացքում ուշագրավ հայտարարություններ է արել Հայկական սփյուռքի՝ Թուրքիայից հողային հատուցման պահանջի վերաբերյալ:
Ըստ Haberler-ի՝ նա պնդել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը արտասահմանում բնակվող հայերին բերում է Թուրքիա և նրանց հետ ծրագրեր մշակում՝ վերջիններիս հողային փոխհատուցման համար:
Վուրալը հայտնել է, որ Աթաթուրքի անվան օդանավակայանն ու Չանքայա պալատը, որոնք վերցնելու պահանջ է ներկայացրել Հայկական սփյուռքը, պատկանում է թուրքերին: Սակայն նա մտահոգություն է հայտնել. «Այս պահանջը պատահակա՞ն է, թե՞ ոչ»:
«Արդյո՞ք Աթաթուրքի անվան օդանավակայանից հրաժարվելն ու Չանքայա պալատը դատարկելը Հայկական սփյուռքին նախօրոք տրված հողային պահանջներից մեկն է: Տարօրինակ է»,- ասել է Վուրալն ու հայտնել, որ պետք է հարցնել՝ կա՞, արդյոք, դրանք դատարկելու վերաբերյալ ինչ-որ հանձնարարություն: