Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում ԻՇԻՊ-ի բռնություններից փախած Քոբանիի ժողովրդի համար կառուցվել են վրանային ճամբարներ, որոնք, ըստ պնդումների, այն վայրերում, որտեղ հհայերի կոտորածներ են իրագործվել:
Ըստ «Ակօս»-ի՝ այդպիսի պնդումներով հանդես են եկել Սուրուչում ապրող` հայկական ծագումով Բոզան Դեմիրը, Իբրահիմ Հալիլ Քայան և քուրդ Հաքքը Ֆըրաթը: Ըստ նրանց` վրանային ճամբարներն այն վայրերում են, որտեղ 1895 թվականին օսմանյան փադիշահ, սուլթան Աբդուլհամիդ 2-րդի ժամանակաշրջանում Էրզրումից (Կարին), Էրզինջանից (Երզնկա), Սիվասից, Ջիզրեից, Մուշից աքսորված մոտ 20.000 հայեր են տեղակայվել:
Նշելով, որ Օսմանյան կայսրության ժամանակ հայերը մեծ անարդարությունների են ենթարկվել, Իբրահիմ Հալիլը պատմել է. «Մեր ծնողների պատմածի համաձայն՝ 1895 թվականներին հայերը տեղահանվել և աքսորվել են: Աքսորի ճանապարհին սովից, ծարավից և սպանդից ազատված հայերը ցրվել են աշխարհով մեկ, այնպես, ինչպես հիմա՝ Քոբանիի կանայք: Աքսորված հազարավոր հայեր Ուրֆայի և Սուրուչի ճանապարհին կոտորվեցին: Այդ ճանապարհը լի է նրանց ոսկորներով»: