Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է Twitter-ին`Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) առաջնորդներին, որոնց Անկարան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղը, կապույտ՝ «ստուգված հաշվի» նշաններ տրամադրելու համար. հայտնում է Sabah-ը:
Չելիքը, խոսելով լրագրողների հետ մայրաքաղաք Անկարայում կայացած կուսակցության նիստից հետո, ասել է, որ Twitter-ը Կիպրոսի թուրք ղեկավարներին կապույտ նշաններ չի տրամադրում, բայց դա անում է «PYD ահաբեկիչների» առաջնորդների համար:
«Ինչի՞ հիման վրա եք ձևացնում, որ չեք ճանաչում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Դուք Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրամիություն կամ որևէ այլ երկիր չեք: Ինչո՞ւ եք թույլ տալիս ահաբեկչական քարոզչություն՝ PYD ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մազլում Քոբանիին տրամադրելով կապույտ նշանը: Հետևաբար, այս հարթակները պետք է օբյեկտիվորեն կարգավորվեն: Տվյալների նկատմամբ ինքնիշխանությունը և տվյալների փոխանակման հարցն ազգային ինքնիշխանության խնդիր են», - շեշտել է նա:
Twitter-ի կապույտ նշանը մարդկանց հնարավորություն է տալիս իմանալու, որ հանրային հաշիվն իսկական է: