|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) պատրաստում է օրենք ընտրական շեմն իջեցնելու մասին. հաղորդում է Sabah-ը:
Ըստ գործող օրենսդրության, որն ընդունվել է 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո, կուսակցությունները խորհրդարան անցնելու համար պետք է հավաքեն ձայների 10%-ը, որը Եվրոպայում ամենաբարձր շեմն է։
Համեմատության համար նշենք, որ ՀՀ–ում ընտրական նվազագույն շեմը 5 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոսը։
Ըստ թուրքական թերթի՝ շեմն իջեցնելը փոքր կուսակցություններին հնարավորություն կտա մասնակցելու ընտրությունների՝ առանց դաշինքներ կազմելու անհրաժեշտության, ինչը կարող է օգուտ տալ ԱԶԿ-ի ծայրահեղական դաշնակցին`«Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP՝ «գորշ գայլերի» քաղաքական միավորումը), որը շուրջ 10% աջակցություն ունի:
Թերթը հիշեցնում է, որ MHP-ն վերջերս կոչ էր անում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի համար փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), որը Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երրորդն է: