|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց, որ երեկ Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց` սուր ինֆարկտով:
«Նրան ստենտավորել են, վիրահատական միջամտությունը նորմալ է անցել: Այսօր Ջուլֆալակյանին տեղափոխել են հիվանդասենյակ: Վիճակը կայուն է, նա իրեն լավ է զգում»,-ասաց Հունանյանը: