Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսեց Թբիլիսի մրցաշարում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Արթուր Ալեքսանյանն այն ըմբիշն է, որի մասին չի կարելի սխալ ինֆորմացիա տարածել: Մեր օլիմպիական չեմպիոնը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ: Բնականաբար, մրցակցի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Ալեքսանյանը ակտիվորեն հարձակվում էր, բայց մրցավարները միավորներ էին տալիս վրացի ըմբիշին: Գոտեմարտի ավարտին մնացել էր 44 վայրկյան, երբ տեղի ուենցավ միջադեպ երկրպագուների միջև: Սկսեցին հարձակվել Արթուր Ալեքսանյանի հոր` Գևորգ Ալեքսանյանի վրա, ով նաև նրա անձնական մարզիչն է: Արթուրը, տեսնելով այդ ամենը, իջել է գորգից, որպեսզի խնդրի երկրպագուներին հանդարտեցնել կրքերը: Համոզված եմ` եթե մրցավարները թույլ տային շարունակել գոտեմարտը, ապա 44 վայրկյանների ընթացքում Արթուրը առավելություն կստանար մրցակցի նկատմամբ»,- ասաց նա:
Մարզիչը նաև նշեց, որ Հայաստանը ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ այս միջադեպի հետ կապված քայլեր ձեռնարկեն:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացքում տրիբունայում քաշքշուկ էր սկսվել, և Արթուր Ալեքսանյանը լքել էր գորգը, իսկ մրցավարները որակազրկել էին նրան: