Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:
Yerkir.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի ընդհանուր և բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը հայտնեց, որ տղամարդը երեկ էր ընդունվել հիվանդանոց` սրտային հիվանդությամբ: «Նա վերակենդանացման բաժանմունքում էր պառկած: Դեպքն այսօր առավոտյան է եղել: Բուժքույրերից մեկը նկատել է նրա բացակայությունը, և տեսախցիկների միջոցով ենք պարզել, որ հիվանդանոցից դուրս չի եկել, ու սկսել ենք փնտրել: Հավանաբար, ուզեցել է զուգարան գնալ, ճանապարհը խառնել է ու մոլորվել: Նրա մոտ սուր ինֆարկտ էր գրանցվել»,- ասաց բժիշկը:
Ի դեպ, դեպքի հետ կապված` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: