Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի ամբողջ ընտանիք «հնձեց», ու դեռ բողոքի ակցիա չլինե՞ր, հո մենք ոչխա՞ր չենք. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Գյումրիում տեղի ունեցած սպանդի և դրան հաջորդած բողոքի ցույցերի մասին, ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը:
Ըստ նրա` հիմա անհրաժեշտ է դեպքի պատճառները գտնել, իսկ թե ի՞նչ հետևանք ունեցավ, դա հարցի երկրորդ կողմն է` կարևորը պատճառն է:
«Չեմ կարծում, թե Պերմյակովի մեկնաբանությունը` իբր մտել է ջուր խմելու, պետք է լուրջ ընդունենք: Նա հանցանք է գործել, ոճիր է գործել, պետք է դրա պատասխանը ստանա: Ասում են` հոգեկան շեղումներ է ունեցել: Շատ լավ, եթե նա տկարամիտ մարդ է` թող ըստ դրա դատեն, իսկ եթե գիտակցորեն է նման քայլի դիմել` ըստ այդմ էլ պետք է դատեն: Պետք չէ հեքիաթներ պատմել»,- ասաց Մանարյանը:
Նրա կարծիքով` մարդկայնորեն բարդ իրավիճակին գումարվում են նաև քաղաքական ենթատեքստերը, որոնք մենք չենք հասկանում:
«Մենք սովետի պայմաններում ապրած մարդիկ ենք, աշխարհից կտրված` չգիտենք էլ` միջազգային ինչ նորմեր կան: Բայց բողոքի ակցիաների իմաստն այն էր, որ մենք մնայինք միջազգային կարգուկանոնի մեջ, ոչ թե կուլ գնայինք սրա-նրա խաղին»,- ասաց Մանարյանը: