Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված դերասան Երվանդ Մանարյանի կարծիքով` «գազային» գործարքը շատ խառը ու բարդ հարց է, իսկ երկիրը ներկայումս կանգնած է շատ ծանր խնդրի առջև: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի մասին` նա ասաց, որ հայ ժողովրդի պատմական դրվածքը մեզ ուրիշ ճանապարհ չի տվել, եւ այդ հանգամանքը շատերը հաշվի չեն առնում`համարելով այդ գործարքը օրվա խնդիր ու դրան մոտենալով ամենօրյա հարմարությունից: Բայց, դերասանի կարծիքով, իրականությունը բացարձակապես այդպիսին չէ: Ըստ նրա` հայ ժողովուրդը կանգնած է շատ ծանր հարցի առաջ, և այդ վիճակում հայ ժողովուրդը հայտնվել է պատմական ճակատագրի կամոք: Եվ անգամ հնարավոր է` տարօրինակ հնչի, բայց, Երվանդ Մանարյանի կարծիքով` խոսքը չի գնում ԵՄ և Մաքսային միություն ընտրության մասին:
«Ես եվրոպական ուղղության կողմնակից եմ, ահա` ինչու Հայաստանը պետք է ընտրի Ռուսաստանի ուղղությունը: Կմտածեք` հավասարակշռված մարդու պատասխան չէ, բայց մենք, գնալով Մաքսային միություն, ապահովում ենք հետագայում Եվրոպա գնալու հնարավորությունը», - ասաց դերասանը` հավելելով, որ եթե Հայաստանը հակառակն աներ, երկիրը ամբողջությամբ կդատարկվեր: Նա բացատրեց, թե ինչ նկատի ունի` եթե Հայաստանն ընտրի Եվրոպան, ապա բոլորը կգնան Եվրոպա` մշտական բնակության, երկիրը կդատարկվի, իսկ Մաքսային միությունն ընտրելով` երկիրը չի դատարկվի, և եթե անգամ հայերը գնան Ռուսաստան, ապա կմեկնեն միայն հացի փող աշխատելու, այլ ոչ թե մշտական բնակության:
«Ինքնիշխանության կորուստ Հայաստանը կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը չինտեգրվի Մաքսային միությանը, կգնա եվրոպականի կողմը, հետո հետ կդառնանք, կտեսնենք, որ մեր ժողովրդի ծաղիկը հանձնել ենք ուրիշին: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի մեր երկրի հետ, եթե մեր երկրի դռները բացենք Եվրոպայի առջև, ո՞վ կմնա մեր երկրում, կմնա էն չարքաշ, հողին կպած գյուղացին: Բոլորը կգնան երկրից, և ոչ ոք չի մնա տանը: Խելքը գլխին երիտասարդը, Եվրոպան թողած, կմնա՞ էս տանը, հա՞»,- բացատրեց դերասանը: