կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-09 12:19
Հասարակություն

Ինչ-որ մեկն ուզում է մի քիչ ավելի շատ խոսել, սա է հանրահավաքի իմաստը. Երվանդ Մանարյան

Ինչ-որ մեկն ուզում է մի քիչ ավելի շատ խոսել, սա է հանրահավաքի իմաստը. Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը դեռ չի կողմնորոշվել` կմասնակցի՞ վաղը կայանալիք հանրահավաքին, թե՞ ոչ: Yerkir.am-ի հետ զրույցում ն ասաց, որ այդպես էլ չի հասկանում` այդ հանրահավաքն ո՞վ է կանչում, ինչի՞ համար է:

 

«Ստացվում է այնպես, որ ինչ-որ մեկն ուզում է մի քիչ ավելի շատ խոսել, իր անունը մի քիչ ավելի շատ մեջտեղ դուրս գա: Սա է հանրահավաքի իմաստը: Համաժողովրդական խնդիր չի դարձել հանրահավաքը, տեղում բարձրացվող հարցերը հանրահավաքի ժամանակ կդառնա՞ն արդյոք, դա էլ հայտնի չէ»,- ասաց Մանարյանը:

 

Նա նշեց նաև, որ հնարավոր է չգնա հանրահավաքին, քանի որ իր համար դժվար է մի քանի ժամ ոտքի վրա կանգնած մնալ: «Բայց դա իմ անձնական հարցն է, դրանից բան չի փոխվի: Ասում են` դեռ հայտնի չէ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ հանրահավաքին, թե՞ ոչ: Իսկ Ծառուկյանը մարդկանց որոշակի զանգված է, չէ՞, առաջնորդում: Դե որ հայտնի չէ` նա կմասնակցի՞, թե՞ չէ, ես ինչացո՞ւ եմ` դուրս գամ մեջտեղ»,- ասաց Մանարյանը: