Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական չեզոքության պահպանմանը զուգահեռ, մենք հարեւան-բարեկամ երկրի կարկառուն ռազմական գործիչներից մեկի` Սոլեյմանիի մահը ցավակցեցինք ընդամենը այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարարն էր զանգահարել ՀՀ ԱԳ նախարարին։
Եթե զանգը չլիներ, չէի՞ք ցավակցելու՝ հարցրինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Դա Ձեր եզրակացությունն է, որը բնավ պարտադիր չէ, որ մենք կիսենք դիվանագիտության մեջ, «եթե»-ների տեսությամբ մեկնաբանություններ չեն անում, առավել եւս` չեն տրվում գնահատականներ այն հարցերի վերաբերյալ, որոնք «եթե»-ով են սկսվում»:
Այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե չցավակցեցիք․ Ադրբեջանը, որը հազար ու մի խնդիր ունի Իրանի հետ, ավելին` խոսվում է, որ սպասվող պատերազմի ժամանակ կարող է ԱՄՆ-ի համար դեպի Իրան ռմբակոծման պլացդարմ դառնալ, առաջանցիկ ցավակցեց։ «Ցավակցել ենք այն ժամանակ, երբ որ եղել է ցավակցելու առիթը, պատեհ առիթը եղել է հեռախոսազանգը»:
Ի դեպ, այդ ֆոնին ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն այցելեց ՎԵՏՕ-ի գրասենյակ` ուսումնասիրելու ՎԵՏՕ-ում տեղակայված «սորոսյան» պատը․ ինչպե՞ս եք գնահատում փոխդեսպանի այդ քայլը։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, եւ դիվանագիտական ներկայացուցչություններն ինչ կազմակերպությունների եւ ում հետ են հանդիպում, պետք է իրենց հարցնեք»: Փոխդեսպանի այցի մեջ մեսիջ չկա՞ր։ «Պետք է իրենց հարցնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: