|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարով հանդես կգա Գերմանիայում:
Yerkir.am-ի հետ զրույցում Դաբաղյանը նշեց, որ երեկ Հերֆորդում տեղի է ունեցել առաջին համերգը:
«Եվս երկու համերգ ունեմ` ապրիլի 26-ին` Լյուբեկում և ապրիլի 27-ին` Համբուրգում: Համերգը կազմակերպել է գերմանական կողմը` Վոլֆգանգ Օտտոն: Համերգներին հայկական դուդուկին կնվագակցի երգեհոնը: Հանդես կգան նաև ավստրալացի երգեհոնար Ֆրանց Ֆանկսագմյուլլերը և դուդուկահար Կարո Շաբոյանը: Կհնչի հայկական հոգևոր երաժշտություն»,- ասաց նա: