|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քիչ առաջ Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական ճառը: Մեղադրողը հայտնեց, որ Պերմյակովի արարքը սեպ է խրել հայ-ռուսական եղբայրական դարավոր հարաբերությունների մեջ. կորել է հավատը ռուսական ռազմական ուժերի նկատմամբ: Նա միջնորդեց Պերմյակովին մեղավոր ճանաչել դասալքության և զորամասից զենք հանելու համար և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման: Պերմյակովը հրաժարվեց հանդես գալ պաշտպանական ճառով:
Պերմյակովի պաշտպան Արթուր Դանիելյանն էլ իր պաշտպանական ճառում հայտարարեց, որ գործ ունենք հրեշավոր հանցագործության հետ և իր համար դժվար է պաշտպանել նրան:
Պաշտպանը սակայն հորդորեց թողնել բոլոր էմոցիաները և Պերմյակովին դատել առաջադրված երեք մեղադրանքների մասով, հաշվի առնել, որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: