Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գյումրիում բախումները մեղմելու համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը խնդրեց ցուցարարներին. «Ոստիկանությունն էլ է մերը, դուք էլ, էսօր էս վիճակը հեչ մեկիս էլ ձեռ չի տա: Թյուրիմացություն էր, ինչ էր: Եթե կալանավորված մարդիկ կան, էդ հարցերը սաղ կկարգավորենք, ես էդ ասում եմ: Մենք պայման էինք դրել, որ տեսնենք` էդ ոճրագործը Գյումրիում է, թե` չէ: Էս պահի դրությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել դատախազի կողմից` երկու հոգի գնալու են` տեղում տեսնելու: Երևի կգնա Զարուհի Փոստանջյանը, և ես եմ գնալու:
Ժողովո'ւրդ ջան, էլի կսեմ, էս ամեն ինչը լավ բանի չի տանի: Դուք տեսաք, որ էս իրավիճակը դուրս է կանտրոլից, ով որ կազմակերպեց էս վիճակը: Որպես ձեր կողմից ընտրած պատգամավոր` ես խնդրում եմ: Ես ուղեկցեմ ձեզ, եկեք հետ գնանք դատախազություն: Սուտ պրինցիպներ չէնենք, մենք մեր պրինցիպները արդեն ցույց ենք տվել: Թասիբի հարց է, բերեք էսօր համախմբված գնանք դատախազություն:
Ես գնում եմ, դրան տեսնում եմ, հետ ենք գալիս, որոշում ենք մեր ընդհանուր անելիքը: Ըսիգ փակուղի է, ձեր ցավը տանիմ, բերեք ցույց տանք մեր պատրաստակամությունը: Ես մտել, խոսել եմ ոստիկանների հետ, նրանք երաշխավորել են` ոչ մեկի ձեռք չեն տալու»: