|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչը կարող է լույս սփռել ‹‹դարի հանցագործության›› վրա
Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը՝ ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ:
Կարծես թե հայտնի է նաև այդ միտքը հղացողը: Համոզված եմ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաև տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ ‹‹նոր փաստերի›› դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում:
Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը այլև անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել:
Նման քայլի անթույլատրելի և հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաև Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:
Շատ կարևոր է փաստել և այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը:
Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել ‹‹դարի հանցագործության›› վրա»,-գրել է նա: