|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըստ Taraf-ի՝ Գեզի այգու 14-ամյա զոհ Բերքին Էլվանի հայրը դիմել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Իմ տան դիմաց կոշիկի տուփ թող դնեն: Բերքինի գրպանի փողը ամեն առավոտ այդ տուփի մեջ եմ գցելու: Գուցե այդ ժամանակ կգտնեն, կբերեն Բերքինի ոճրագործին: Ամեն ինչ պարզ է, բայց 9 ամիս է անցել՝ դեռ ոչ մի հանցավոր չկա: Կոչ եմ անում այդ վարչապետին` եթե ցանկանա, երեխայիս ոճրագործին մեկ ժամում կգտնի: Նա էր հրահանգել ոստիկաններին: Ասել էր՝ իմ ոստիկանները էպոս գրեցին: Նույնիսկ չցավակցեց: Եթե խիղճ ունի, երեխայիս ոճրագործին թող բացահայտի»,- ասել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 17-ի հակակառուպցիոն գործողության ժամանակ ոստիկանները նախարարների որդիների տներում կոշիկի տուփերի մեջ պահված գումարներ էին հայտնաբերել: