|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Սիրիայում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազայի զինծառայողները հեռացել են դեպի Իրաք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:
«ԱՄՆ ԶՈւ զինծառայողները լքել են իրենց ռազմաբազաները, որոնք գտնվում են Դադաթ բնակավայրում՝ Մանբիջից հյուսիս-արևմուտք, և Ում-Միալում՝ հեռանալով դեպի Իրաք: Ներկա պահին այդ երկու բնակավայրերը գտնվում են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- նշված է հայտարարության մեջ:
Newsweek ամսագրի համաձայն՝ Վաշինգտոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայի հետ Հալեպի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի վերահսկողության վերաբերյալ: Ըստ ամսագրի՝ ԱՄՆ-ը, հեռացնելով զորքերն այդ տարածքներից, աջակցելու է, որ դրանք անցնեն ՌԴ ԶՈւ հսկողության տակ, որպեսզի խոչընդոտեն Թուրքիայի հնարավոր հարձակումներին այդ տարածքների վրա: