|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ՝ ապրիլի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Մարգարյան 23/6 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Դերենիկ Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը: