| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն նշել ենք, որ Yerkir.am-ը հարցում է ուղարկել ֆինանսների նախարարություն ԵՏՄ-ի հետ կապված մի շարք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Մենք փորձել ենք ճշտել, թե հունվարի 1-ից, պայմանավորված ԵՏՄ հանգամանքով, ի՞նչ ժամկետներ են գործում ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան մուտք գործած մեքենաների համար:
Նախարարությունից մեր հարցին պատասխանել են. «ԵՏՄ անդամ երկրների ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաները ՀՀ տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը (180 օրը) չգերազանցող ժամկետով: Վերոնշյալ ավտոմեքենաները կարող են ՀՀ տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից և նրա մեկնելու ժամանակ պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետությունից:
Նշյալ ժամկետը խախտելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձինք կրում են հարկային և մաքսային այն պարտավորությունները, որոնք սահմանված են ԵՏՄ և ՀՀ օրենսդրությամբ՝ ավտոմեքենան ներքին սպառման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ավտոմեքենաները ՀՀ ֆիզիկական անձանց կողմից կարող են ժամանակավոր ներմուծվել Հայաստանի Հանրապետություն 6 ամիսը չգերազանցող ժամկետով՝ ներկա պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետի փոխարեն»: