Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, 10-ի Բ դասարանի երբեմնի աշակերտ Գագիկ Մելիքյանը բազմաթիվ հիշարժան պահեր ունի` իր Վերջին զանգի հետ կապված:
«Ամբողջ դասարանով ողջ գիշերը անցկացրել ենք միասին` Տավուշի անտառներից մեկում, դիմավորել ենք արևածագը, երջանկություն մաղթել մեկս մյուսին»,- ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ իր դասընկերների մեծ մասը հաջողությունների են հասել իրենց մասնագիտական ոլորտներում:
«Ես ուղղակի հիացած եմ մեր դասարանով ու իմ դասընկերներով»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը`հավելելով, որ մեծ կարոտ կա ուսուցիչների հանդեպ, և ամեն տարի Վերջին զանգի օրը զանգահարում է իր ուսուցիչներին` հայտնելով շնորհակալություն:
Պատգամավորը նշեց, որ հաճախակի է այցելում այն դպրոցը, որտեղ սովորել է, իսկ վերջին անգամ այնտեղ եղել է 18 օր առաջ:
Հարցին, թե արդյո՞ք այն ժամանակ էլ ավարտական դասարանների աշակերտները ձգտում էին Վերջին զանգի օրը մեքենաներով շրջել, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Մեր ժամանակ այդպիսի բաներ չեն եղել` ընդհանրապես: Որևէ մեկն ավտոմեքենայով չի եղել, բոլորս ոտքով քայլել ենք մոտ 25-30 կիլոմետր: Քեֆ արեցինք մինչև լույս, հարբեցինք էլ»:
Հավելենք, որ մեկ օրվա ընթացքում` Վերջին զանգի օրը, միայն Երևանում տուգանային հրապարակ է տարվել 113 մեքենա, քանի որ դրանց ղեկին եղել են դպրոցների շրջանավարտներ: