կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 14:54
Հասարակություն

Մատուցողուհին վրաերթի է ենթարկել ոստիկանության մայորին

Մատուցողուհին վրաերթի է ենթարկել ոստիկանության մայորին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 

«Ժամը 01:30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Ելենա Հարությունյանը իր վարած Nissan March մակնիշի 01 ZԼ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 1Ա շենքի բնակիչ, 46-ամյա Արտակ Ջանջուղազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ե. Հարությունյանը աշխատում է «Միրաժ» գիշերային ակումբում՝ որպես մատուցողուհի, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ջանջուղազյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում՝ որպես օպերատիվ-հերթապահ, կոչումով ոստիկանության մայոր է»,- կարդում ենք կայքում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: