Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 16-ին` ժամը 00.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` «Հայաթ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը և այրվում է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Նիսսան Ֆուգա» մակնիշի 34 CU 446 պետհամարանիշով (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Օ.) ավտոմեքենանան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել սյանը և մոտակա շինանյութի խանութի պատնեշին. ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվել:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1991 թ. ծնված Ա. և 1995 թ. ծնված Հ. Օ.-երին, ովքեր տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները Ա. Օ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Օ.-ինը՝ ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: