| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 14.19-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ջրվեժ տանող ճանապարհին, Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցում արգելափակվել են Grand Cherokee մակնիշի 34 DS 102 պ/հ (վարորդ Լ.Պ.), Mitsubishi Montero մակնիշի 99 OS 202 պ/հ (վարորդ Ա. Մ.) և Grand Cherokee մակնիշի 88 SU 883 պ/հ (վարորդ Ա.Ա.) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (7 ուղևոր):
Հունվարի 5-ին՝ ժամը 08.03-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Range Rover մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան: