Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ խանդավառությամբ Արցախի ժողովուրդը 1991 թ. հունվարի 28-ին մասնակցեց համապետական ընտրությանը` ակնկալելով կառուցել պետություն, որը պիտի գործեր հանուն Միացյալ Հայաստանի: Արցախի 81 ընտրատարածքներից ընտրվեց 51 պատգամավոր, որից 48-ը հունվարի 8-ին մասնակցեցին Գերագույն Խորհրդի անդրանիկ նիստին: Հիշում եմ, մի քանի օր շարունակ Արցախի ՀՅԴ կոմիտեությունում ընթանում էին քննարկումներ, վստահ լինելով, որ անդրանիկ նիստում ԳԽ նախագահ է ընտրվելու Դաշնականցական թեկնածուն: Հունվարի 7-ին կոմիտեն միաձայն որոշեց՝ ՀՅԴ թեկնածուն Արթուր Մկրտչյանն է: Անդրանիկ նիսում առաջադրվեց 5 թեկանծու, որից 3-ը ինքաբացարկ հայտարարեց, մրցակցությունը շարունակվեց ՀՅԴ թեկնածու Արթուր Մկրտչյանի և ՙՙմյուսների՚՚ թեկնածու Լեոնարդ Պետրոսյանի միջև: Համաձայն քվեարկության արդյուքների 11 հոգի ձեռնպահ էր քվեարկել , 6-ը Լեոնարդ Պետրոսյանի օգին, և 31-ը Արթուր Մկրտչյանի օգին: Ընտրությունները անցան երկրորդ փուլ, շարունակվեցին առաջադրումները, բայց, այնուամենայնիվ, ձայների պարզ մեծամասնությամբ՝ 42 ձայնով, Գերագույն Խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:
ՀՅԴ-ն գիտակցելով առկա դրությունը Արցախի ողջ սահմանների երկայնքով , գիտակցելով արցախցու առաջ ծառացած ծանր, անհաղթահարելի խնդիրները հպարտությամբ ստանձնեց պատասխանատվություն: Օրեր հետո, երբ ես արդեն Արթուր Մկրտչյանի խորհրդականն էի, նկատելի էր նրա շուրջ ստեղծված ինտրիգը, որը կառավարվում էր ՀՀ օրվա իշխանության կողմից: Հիշում եմ Արթուր Մկրտչյանի և Վալերի Բալայանի առաջին այցը Հայաստան , երբ ես նրանց դիմավորեցի, խոսքերն ավելորդ էին ՝ ամեն ինչ հասկանալի էր ինձ համար: Այս է ճշմարտությունը և ուրիշ շատ-շատ բաներ:
23 տարի անց ես շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր վստահեցին այդ օրերին Արցախում գործող միակ կուսկացությանը, շնորհակալություն իմ հարազատ կուսակցության երեկվա և այսօրվա ներկայացուցիչներին՝ Արթուր Մկրտչյանին, Ժաննա Գալստյանին , Վլադիկ Հակոբյանին, Վալերի Բալայանին, Իգոր Մուրադյանին, Շահեն Մեղրյանին, Աշոտ Սարգսյանին, Վիգեն Շիրինյանին, Վալերի Ղազարյանին, Վիգեն Գրիգորյանին, Շահեն Հովասափյանին, Սերգեյ Չալյանին, Գուրգեն Անտոնյանին, Գեորգի Պետրոսյանին, Ֆելլիքս Գաբրիելյանին, Լևոն Մելիք-Շահնազարյանին, Մաքսիմ Միրզոյանին, Սլավիկ Աղաբալյանին, Համլետ Գրիգորյանին, Վալերի Ալեքսանյանին, Կամո Բարսեղյանին և շատ-շատերին:
Ցավոք, նրանցից շատ-շատերը այլևս մեզ հետ չեն: