Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արցախի` մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում ունեցան դիտորդական առաքելություն իրականացնողների և իրենց ընտրողների հետ` ամփոփելու քարոզարշավը, որից հետո ընտրողները հնարավորություն ունեցան ունկնդրելու Դաշնակցության կազմակերպած համերգը:
Տեղեկացնենք, որ ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա իր ելույթում նշեց, որ դաշնակցական քարոզչական խմբերը շուրջ չորս հարյուր համայնքներում ընտրողների հետ ունեցել են հանդիպումներ, որոնց ընթացքում համոզվել են, որ իրենց աշխատանքները զուր չեն անցել, և Դաշնակցությունը ձեռք է բերել ընտրողների հավատն ու վստահությունը:
«Մինչև մեր քարոզարշավը մեր ժողովրդի յոթանասուն տոկոսը տեղյակ չէր, թե ես ինչ կապ կարող եմ ունենալ ՀՅԴ-ի հետ, ուստի մեր քարոզարշավներն ունեցան իրենց դրական ազդեցությունը նաև այս առումով»,- ասաց Աղաբեկյանը:
Տեղեկացնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նաև «Շարժում -88», «Խաղաղություն և զարգացում», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Ժողովրդավարական, «Ազգային վերածնունդ», «Ազատ հայրենիք» կուսակցությունները: