Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գրասենյակային շենքի աշխատողների վկայությամբ, որտեղ տեղակայված է Charlie Hebdo խնմագրությունը, հրաձգությունը տևել է 15 րոպե:
Երկու սպանված ոստիկաններից մեկը եղել է մոտ 30 տարեկան: Նա ոստիկանության շարքային աշխատակից էր: Երկրորդ սպանվածը Ֆրանսիայի դաշնային պաշտպանության ծառայության աշխատակից էր, նրա պարտականությունների մեջ էր մտնում բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումը:
Le nouvel Observateur-ի լրագրողը մեջբերում է ականատեսներից մեկի խոսքը, ով առաջինն է նկատել ահաբեկիչների մուտքը խմբագրություն. «Ես սուրճ էի եփում, երբ սկսվեցին կրակոցները:Տեսա երկու զինված մարդկանց: Նրանք կրակեցին ոստիկանի վրա: Նա ընկավ: Ամեն ինչ տեղի ունեցավ երկու րոպեում: Հանցագործները թաքնվեցին: Ես վազեցի դեպի ոստիկանը և բռնեցի ձեռքը: Մոտ 20 րոպե ոչինչ տեղի չէր ունենում, ոչ մի օգնություն: Նրան հնարավոր էր փրկել»:
Նկարչուհի Կոկոն, ով "Charlie Hebdo"-ի հետ համագործակցում էր, l'Humanite-ին պատմել է.
«Երբ ես, աղջկաս հետ մոտեցանք խմբագրության մուտքին, մեր վրա հարձակվեցին երկու զինված տղամարդիկ : Նրանք սկսեցին մեզ ահաբեկել և պարտադրեցին մեզ հավաքել մուտքի դռան կոդը: Նրանք կրակում էին ծաղրանկարիչների վրա: Դա շարունակվեց հինգ րոպե: Ինձ հաջողվեց փածչել իմ աշխատասենյակ…: Նրանք հիանալի խոսում էին ֆրանսերեն և ասացին որ ներկայացնում են Ալ Քաիդա կազմակերպությունը»: