կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-09 13:48
Հասարակություն

Ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է շենք և չի վերադարձել

Ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է շենք և չի վերադարձել

Դեկտեմբերի 6-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել վարել Նար-Դոսի փողոց:

 

Ճանապարհին գնումներ կատարելու համար և ուղեվարձի հետ գումարը վճարելու խոստումով Հայկն իրենից վերցրել է 5.000 դրամ, հետո պատվիրել է վարել Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ, որտեղ իր հետ զրուցելիս վարորդի կողմի դռան գրպանից գողացել է դրամապանակը, հետո խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով` ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է նշված շենք և չի վերադարձել:

 

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հայկը 1973 թ. ծնված Հայկ Գ.-ն է, որը դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված դրամապանակը: Կատարվում է քննություն: