|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 10-ի երեկոյան Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ոստիկանական բաժանմունքում մի քանի պայթյուն է որոտացել. հայտնում է Reuters-ը: Ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 29 մարդ, 80 մարդ վիրավոր է:
Ականները տեղադրված են եղել 5 մեքենաներում: Բացի այդ, ըստ Reuters-ի, շենքը հրթիռակոծվել է
Ընդհանուր առմամբ, հունիսի 10-ին Իրաքի տարբեր քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, որոնք իրականացվել են մեծ մասամբ սուննիներով բնակեցված շրջաններում, զոհվել է 70 մարդ, մոտ 230 մարդ վիրավորվել է: