Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հիշեցնենք, որ այսօր` 09.15- ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի ետնամասում, տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել էր, որ պայթյունը եղել է Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ետնաբակում: Պայթյունից քոլեջի պահակը` 1951 թվականին ծնված Կոլյա Հ-ն, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Երևան» ԲԿ:
Դեպքի վայր մեկնած ԱԻՆ աշխատակիցները դեռեւս չեն պարզել, թե ինչից կարող էր լինել պայթյունը, իսկ քոլեջի տնօրենի ենթադրությամբ, քանի որ քոլեջում վերջերս կատարվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ, հավանաբար աղբակույտի մեջ է հայտնվել շինարարական նյութեր` լուծիչներ, որոնք դյուրավառ ու պայթյունավտանգ են, ու հավանաբար հենց դրանք են պայթել:
Բարեբախտաբար, հարակից շենքերի բնակիչներն ու պատահական անցորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանցից որոշները միայն, ովքեր պայթյունի պահին մոտ են եղել դեպքի վայրին, կոտրված ապակիների փշուրներից թեթեւ քերծվածքներ են ստացել: Նշենք, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ կոտրվել են հարակից շենքերի ու տարածքում կայանված մեքենաների ապակիները: Փրկարարների օգնությամբ հեռացվել են կոտրված պատուհաններից կախված ու վտանգ ներկայացնող ապակե կտորները:
Պաշտոնատար անձանց ներկայացրած փաստերն ու ականատեսների պատմությունները` տեսանյութում: